ԱՄՆ-ն Իսրայելին դուրս է թողել Իրանի հետ բանակցություններից

ԱՄՆ-ն Իսրայելին դուրս է թողել Իրանի հետ բանակցություններից

Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն Իսրայելի հետ, The New York Times-ին հայտնել են իսրայելական անվտանգության աղբյուրները: Նրանք նշել են, որ Իսրայելն այժմ զարգացումների մասին տեղեկատվություն է ստանում հիմնականում օտարերկրյա դիվանագետների, տարածաշրջանում կապերի և Իրանում գտնվող սեփական հետախուզական ծառայության միջոցով:

Հրատարակության տվյալներով՝ Վաշինգթոնը փաստացիորեն Իսրայելին դուրս է թողել բանակցային գործընթացից։ Երուսաղեմը նախկինում անմիջականորեն ներգրավված էր ԱՄՆ-ի հետ քննարկումներում, այժմ, ըստ աղբյուրների, Իսրայելի ղեկավարությունը բացակայում է Վաշինթտոնի և Թեհրանի միջև հրադադարի բանակցություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *