
«Դատարանը որոշեց 2 ամսով կալանք կիրառել։ Որոշել էին շփումներն արգելել՝ բացի ընտանիքի անդամներից, բայց սահմանափակումը չկիրառվեց, պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացներին՝ ներկայացուցիչների միջոցով»,- այս ամսին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Կալանքի որոշման դեմ բողոքարկման հիմքեր տեսնում ենք․ գործի նյութերից չի բխում ո՛չ հիմնավոր կասկած, ո՛չ մյուս հանգամանքները։ Ընտրարշավի վերջին փուլն է, կալանք չպետք է կիրառվեր, որպեսզի ընտրական գործընթացը չխաթարվեր, սա ևս մեկ քայլ է, որն ուղղակիորեն կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը»։