Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին

Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին

Եվրոպացի միջատաբանները Կրետե կղզու տարածքում հայտնաբերել են նախկինում անհայտ թիթեռի նոր տեսակ և այն անվանել Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին։ Գիտնականների կարծիքով՝ դրա հայտնաբերումը վկայում է այն մասին, որ նույնիսկ լավ ուսումնասիրված և մարդու ազդեցության տակ գտնվող էկոհամակարգերում դեռ կան բազմաթիվ չուսումնասիրված կենդանի օրգանիզմներ, գրում են հետազոտողները «Nota Lepidopterologica» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։

«Թիթեռին նման անուն տալը ավելին է, քան պարզ գիտական քայլ: Սա կոչ է Հռոմի պապին ևս մեկ անգամ ընդգծելու մարդու կենտրոնական դերը տիեզերքի պաշտպանության գործում: Այս անունն ընդգծում է նաև քրիստոնեությանը բնորոշ կապը թիթեռների, Հարության, Հիսուսի կերպարանափոխության և անմահ հոգու միջև», – հայտարարել է Տիրոլի պետական թանգարանի (Ավստրիա) գիտաշխատող Պետեր Հյումերը, ում խոսքերը մեջբերում է ամսագրի մամուլի ծառայությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *