Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 

«System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը. այս մասին նա գրել է իր Instagram-յան էջում։

«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,- գրել է Թանկյան։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ «System of a Down» ռոք խումբը հուլիսին Երևանում համերգ կտա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *