Թրամփը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև գործնականում համաձայնեցված գործարքի մասին

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ պատրաստվող հուշագրի շուրջ նա արդյունավետ բանակցություններ է վարել Մերձավոր Արևելքի երկրների մի քանի առաջնորդների հետ:

Այժմ կողմերին մնում է վերջնականապես համաձայնեցնել խաղաղության ծրագրի բոլոր կետերը, այնուհետև դրա մասին կհայտարարվի հրապարակայնորեն։

Փաստաթուղթը ենթադրում է հրադադարի ռեժիմի երկարացում 60 օրով, պնդում Է Axios-ը։ Նահանգները կարող են վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը և մասամբ թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Նախատեսվում է նաև Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայության պահպանում մինչև լիարժեք համաձայնագրի կնքումը: Նախագծի կետերից են նաև Թեհրանի հրաժարվելը միջուկային զենք ստեղծելու ձգտումից ու բարձր հարստացված ուրանի պաշարների դուրսբերման շուրջ բանակցությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *