««Ցնցող» նախընտրական ձեռնածություն». Կարեն Հեքիմյան

««Ցնցող» նախընտրական ձեռնածություն». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա):
     Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։
     «Ցնցող» նախընտրական լուր է, չէ՞:
     Իսկ ի՞նչ կապ ունի Ախալքալաք–Կարս երկաթուղին Հայաստանի հետ: Իրավական առումով, ոչ մի կապ չունի: Ավելին` մի քանի տասնյակ տարի Վրաստանի տարածքով Հայաստանից Թուրքիա ավտոբուսներով ուղևորներ են գնում, առևտուր անում և նույն ճանապարհով հետ վերադառնում: Այդպես էր Տեր-Պետրոսյան Լևոնի, Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրոք: Այժմ ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Ախալքալաք գնացք նստել և Կարս մեկնել: Իրավական առումով ոչինչ չի փոխվում: Միայն ավտոբուսները կարող են փոխարինվել գնացքներով: Ո՞րն է այստեղ Փաշինյան Նիկոլի դերը: Նույն կերպ վերջինս կարող է ասել, որ այսուհետ ՀՀ քաղաքացիների համար բաց է, օրինակ` Բերլին-Դրեզդեն կամ Լոս-Անջելես-Սան-Ֆրանցիսկո երկաթուղին: Դե, հա: Թող ՀՀ հերոս-հարկատուները գնան Լոս-Անջելես, այնուհետև` Սան-Ֆրանցիսկո, առևտուր անեն և Լոս-Անջելեսից հետ գան Հայաստան: Նույնը` Ախալքալաքի դեպքում:
     Մի խոսքով, խաղացեք` արդար է: «Այսուհետ» ՀՀ քաղաքացիներին Փաշինյան Նիկոլի շնորհիվ «ամեն տեղ» թողնելու են»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *