Թե՛ ընդդիմությանը, թե՛ հիմիկվաններին հրապարակում «ստոլբեքի» վրա կապել ա պետք․ հարցում

Ընտրությունների նախաշեմին տարբեր հարցումներ են անցկացվում, որոնք տարբեր արդյունքներ են ցույց տալիս, այդ թվում՝ գործող իշխանության հաղթանակը։ Եթե առաջիկա ընտրություններում հաղթի գործող իշխանությունը, իսկ ընդդիմությունը չընդունի արդյունքները և սկսի փողոցային պայքար, հասարակության արձագանքը կարող է դառնալ ներքաղաքական ամենակարևոր հարցերից մեկը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմիանա՞ք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կմիանա ընդդիմության փողոցային պայքարին, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Անպայման, ուզում եմ՝ փոխվի։ Ինչ-որ լավ բան մնացե՞լ է։ Ինքն իր տանը խաղաղություն չունի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցանկացած իշխանության ժամանակ էլ իրենք իրենց աշխատանքով են ապրելու։ «Ոչ, մենք աշխատող, քրտնելով ապրող մարդիկ ենք, և ինչ իշխանություն էլ լինի, մենք աշխատելով ենք ապրելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը պետք է հրապարակում կապել։ «Իրանց բոլորին՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ հիմիկվաններին, այ սենց բռնել ա պետք ու հրապարակում «ստոլբեքի» վրա կապել, որ ժողովուրդն ինչ ուզում է՝ անի»,- ասաց նա։

«Բնականաբար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում.


Արփինե Նավասարդյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *