Ֆիլիպիններում փլուզվել է կառուցվող շենքը. փլատակների տակ շուրջ 40 մարդ է մնացել

Շուրջ 40 մարդ է մնացել Ֆիլիպիններում կառուցվող շենքի փլատակների տակ, որը կիրակի փլուզվել է, փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Reuters-ը։

Հաստատվել է, որ հինգ մարդ արգելափակված է, այդ թվում՝ երկուսը, որոնք կապ են հաստատել փրկարարների հետ, ևս 18 մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել են պաշտոնյաները։

«Մենք հաստատված տվյալներ ունենք հինգ տուժածի մասին, որոնք մնացել են թակարդում, և ունենք տվյալներ 18 աշխատողների մասին շինարարների ցուցակից, որոնք այսօր հերթապահել են, սակայն նրանց ընտանիքներից դեռ արձագանքներ չկան։ Այսպիսով, այս պահին, ըստ գնահատականների, արգելափակվածների թիվը հասել է 23-ի»,- ճեպազրույցում հայտարարել է տարածաշրջանային հրշեջ պահպանության բյուրոյի տեղեկատվական բաժնի աշխատակից Մարիա Լիա Սաջիլին։ Դեպքը տեղի է ունեցել Անխելես քաղաքում՝ երկրի մայրաքաղաք Մանիլայից հյուսիս։

Ըստ Սաջիլիի, փրկվածների թիվը, ներառյալ նրանց, ովքեր գտնվել են մոտակայքում, մնացել է 24-ի մակարդակում, մահվան դեպքերի մասին հաղորդումներ չեն ստացվել։

Փրկվածների թվում եղել է 51-ամյա Մալայզիայի քաղաքացի, որը բնակվում էր մոտակա էժան հյուրանոցում, որը վնասվել էր բետոնե կառույցի փլուզման հետևանքով, Reuters-ին հեռախոսազրույցում հայտնել է Անխելես քաղաքի տեղեկատվական ծառայության աշխատակից Ջեյ Պելայոն։

Նա DZBB ռադիոկայանին հայտնել է, որ, ըստ շինհրապարակի բրիգադիրից ստացված տեղեկությունների, որը նրանց թվում էր, ում հաջողվել էր փրկվել,արգելափակված է մնացել 30-ից 40 մարդ։

Պաշտոնյաները հայտարարել են, որ փլուզման պատճառը քննության փուլում է, սակայն գրառումները ցույց են տվել, որ շենքը նախատեսված էր որպես իննահարկ կոնդոմինիում-հյուրանոց՝ հաստատված թույլտվությանը համապատասխան, սակայն 10-րդ հարկում կառուցվում էր լողավազան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *