
Իրանական Fars գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ հետ նախնական համաձայնության փաստաթղթի՝ իր ձեռքի տակ հայտնված նախագծի տեքստը, հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային ծրագրի հետ կապված հանձնառություն այդ փաստաթղթով չի ստանձնում։
Համաձայն հաղորդման, բացարձակապես անհիմն են այդպիսով, ամերիկյան լրատվամիջոցներում տեղ գտած պնդումները, թե Իրանը նախնական համաձայնագրով պարտավորվել է կրճատել միջուկային ծրագրի հետ կապված պաշարները, փակել օբյեկտները։
Բանակցային իրավիճակին ծանոթ զրուցակիցն էլ հայտնել է, որ նման պարտավորություն Թեհրանը չի ստնանձնել եւ միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերը քննարկվելու են հուշագրի ստորագրումից հետո՝ 60 օրվա ընթացքում։