Tasnim. Իրանի զինված ուժերը հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր ձախողմանը պատրաստ լինելու մասին

Թեև կան նշաններ, որոնք վկայում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման վերաբերյալ նախնական հուշագրի հնարավոր հրապարակման մասին, սակայն Իրանը նաև պատրաստ է նրան, որ բանակցությունները կարող են այս փուլում ձախողվել, գրում է Tasnim գործակալությունը։

Իրանի զինված ուժերը, «հաշվի առնելով ԱՄՆ կառավարության կողմից պատերազմի հրահրման և հանցագործությունների փաստերը, ինչպես նաև նրա և սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած թշնամական գործողությունների հնարավորությունը, մշտապես գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում», անկախ բանակցությունների կարգավիճակից, հաղորդում է իրանական տեղեկատվական գործակալությունը։

Ռազմական աղբյուրը վերջերս Tasnim-ին հայտնել է, որ եթե ամերիկացիները հերթական անգամ սխալ հաշվարկ թույլ տան և դիմեն Իրանի դեմ ագրեսիայի կամ հանցավոր գործողությունների, ապա նրանք կբախվեն «Իրանի դիմակայության երրորդ տարբերակին», որը ռազմավարության, մարտավարության, նպատակների և սպառազինության տեսանկյունից կտարբերվի նախորդ երկու պատերազմներից։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը խոստացել էր աշխարհին «լավ լուրեր» հայտնել Իրանի հետ բանակցությունների առնչությամբ՝ միաժամանակ նշելով, որ բանակցություններում առաջընթացը «վերջնական չէ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *