ՌԴ-ն վրեժխնդրության հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին

Ռուսաստանի բանակը զանգվածային պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած ահաբեկչական հարվածների՝ ՌԴ զինված ուժերը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռներով, «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն» թևավոր հրթիռներով, օդային, ծովային և ցամաքային բազավորման թևավոր հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտների, ավիաբազաների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ուղղությամբ»,-ասված է պաշտպանական գերատեսչության ամփոփագրում:

Նախարարությունում ընդգծել են, որ հարվածի նպատակներն իրագործվել են, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են։

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ների օգնությամբ հարձակում էր գործել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Ահաբեկչության դեպքով գործ է հարուցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *