Իսրայելը հայտարարել է «Հիզբոլլահի» ստորգետնյա թունելի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հիզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։

ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ թունելը հայտնաբերվել է Լիբանանի հարավում՝ Դով լեռան շրջանում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիական անձանց և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին սպառնացող վտանգների դեմ և գործում է քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *