Մարտուն Գրիգորյանին կձերբակալե՞ն – Հրապարակ

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանն է:

Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:

Այս ամենը ենթադրում է, որ իշխանությունը հերթական քայլին է գնալու՝ ճնշելու ըննդիմությանը, և չի բացառվում, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ևս առաջիկայում իրավական հետապնդում սկսեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *