Հայիթիում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել

Հայիթիի հյուսիսում գտնվող Լաֆերիեր պատմական ամրոցում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել․ գրում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 11-ին, ամրոցում անցկացվող ամենամյա տոնակատարության ժամանակ։

«Հրմշտոցը սկսվել է ամրոցի մուտքի մոտ, իրավիճակը բարդացել է անձրևի պատճառով, ին էլ ավելի է մեծացրել է խուճապն ու քաոսը»,- նշում է աղբյուրը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *