Լսի՛ր, Տավրոսիկ, քո նմանները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, որ հասկանան՝ ինչ է նշանակում ուսադիր, պատիվ

Սիրելի ժողովուրդ, քիչ առաջ տեսա մի տեսանյութ, որտեղ հերթական անգամ կտրտված ու սարքած նյութով փորձում են ՔՊ-ի զոմբիների շահերը սպասարկել և զինվորականի անունը ոտնատակ տալ՝ իրենց քաղաքական աղբը արդարացնելու համար։

Լսի՛ր, Տավրոսիկ, դու, որ պատահաբար զբաղեցնում ես Թալինի քաղաքապետի աթոռը, քո ապրածով ու անցած ճանապարհով դեռ այն մակարդակին չես հասել, որ փորձես լեզու թափ տալ բանակ տեսած, պատերազմ անցած սպայի հասցեին։ Քո նմանները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, որ հասկանան՝ ինչ է նշանակում ուսադիր, պատիվ ու ծառայություն հայրենիքին։

Ես շատ լավ ճանաչում եմ այդ գնդապետին և վստահ ասում եմ՝ ձեր ամբողջ քարոզչական աղբը միասին չի կարող ստվերել նրա անցած ճանապարհը։ Դուք մեղավոր չեք, որ այս աստիճան լկտիացել ու չափներդ կորցրել եք․ մեղավորը ձեր տերերն են, որոնք 2018-ից սկսեցին պատերազմը սպայակազմի դեմ։ Որովհետև իրական սպան միշտ խանգարել է իրենց ծրագրերին։ Իրենց պետք են ոչ թե արժանապատիվ սպաներ, այլ գրպանի շներ, որոնք առանց մտածելու կկատարեն հրաման, կհանձնեն հող, կհանձնեն հայրենիք ու դրա դիմաց գեներալի ուսադիր կստանան։
Ամոթ է, որ 30 տարի ազգին ծառայած սպաների հետ այսօր խոսում են փողոցայինի լեզվով։ Բայց հիշե՛ք՝ ձեր պաշտոնները ժամանակավոր են, իսկ զինվորի ու սպայի պատիվը՝ հավերժ

Գնդապետ Միհրան Մախսուդյանի գրառումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *