Նեթանյահուն հրապարակել է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված իր և Թրամփի պատկերը՝ Իրանի մասին գրությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում տարածել է արհեստական բանականության միջոցով ստեղծված իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասված է պատկերի գրության մեջ։

Միաժամանակ Թրամփն ու Նեթանյահուն պատկերված են ամպրոպի, կայծակի, կործանիչների և իրենց երկրների դրոշների ֆոնին։

Ներքևում պատկերված է ինչ-որ շտաբ՝ մարդկանցով և էկրաններով։

Ավելի վաղ այսօր իսրայելցի պաշտոնյան հայտարարել էր, որ Թրամփը Նեթանյահուին հավաստիացրել է, թե վերջնական համաձայնագիրը կապահովի, որ Իրանը միջուկային զենք չի ստանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *