ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում բարձրացրել է ձայնը, երբ խոսքը վերաբերել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու ծրագրերին։ Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով հանդիպման ընթացքին ծանոթ յոթ աղբյուրների։
«Սի Ծինպինը սկսեց ավելի բարձր և ավելի գրգռված խոսել՝ քննարկելով Ճապոնիան», — ասվում է նյութում։
Նշվում է, որ ՉԺՀ առաջնորդի այդպիսի արձագանքը զարմացրել է ամերիկյան կողմին, քանի որ Ճապոնիայի թեման մինչ այդ բանակցություններում չէր բարձրացվել։ Գագաթնաժողովի մասնակիցների խոսքով՝ Սի Ծինպինի նման վարքը դարձել է առաջնորդների երկօրյա հանդիպման ամենասուր հատվածը։