Tasnim․ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը չի կայանա առանց իրանական ակտիվների մի մասի ապասառեցման

Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում միջնորդների միջոցով փոխանցել է, որ երկրների միջև համաձայնություն չի ձեռք բերվի առանց Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման սկզբնական փուլում, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Նրա խոսքով՝ Իրանը հստակ հասկացրել է, որ որևէ համաձայնություն չի ձեռք բերվի առանց իր սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման հենց առաջին փուլում և հետագայում բոլոր սառեցված ակտիվների երաշխավորված ազատման հստակ մեխանիզմի։

Աղբյուրը նշել է, որ այս հարցը փոխանցվել է պակիստանցի միջնորդի և տարածաշրջանի մի շարք երկրների ուշադրությանը, որոնք մասնակցում են բանակցություններին։

Գործակալության զրուցակիցը ընդգծել է, որ ներկայում ամերիկացիները շարունակում են խոչընդոտել համաձայնագրի որոշ կետերի կատարմանը, ներառյալ Իրանի սառեցված ակտիվների ազատման հարցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *