Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան այցի ընթացքում հայտնել է, որ շուտով կարող է հրաժարական տալ։
«Հնարավոր է՝ ես շուտով հրաժարական տամ», — նրա խոսքերը փոխանցում է N1 հեռուստաալիքը։
Վուչիչը ճշտել է, որ չի պատրաստվում ժամկետից շուտ կրճատել իր լիազորությունները, ինչպես ավելի վաղ արել էր նախկին նախագահ Բորիս Տադիչը։