Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է. «Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
     Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
     Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
     Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *