
«Ավտոկայանի դոմիկները ե՞րբ կհանիք»,- Գյումրիում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց քաղաքացին: Փաշինյանն ասաց՝ առաջիկա հինգ տարում. «2031թ-ին պիտի Գյումրիում դոմիկ չլինի»: Թոշակառուն արձագանքեց. «Մեռնինք, նոր, չէ՞»: «Ինչի՞ մեռնիք, առողջության ապահովագրություն ենք ներդրել, որ երկար ապրեք»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում: