Սպերցյանը հեռանու՞մ է – Հրապարակ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
Մայիսի 24-ին թիմը FONBET Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում պարտվեց «Սպարտակին» (1:1, 11 մետրանոցը` 3:4)։
«Տեսնենք։ Հնարավոր է, որ սա (Գավաթի սուպերեզրափակչում «Սպարտակի» դեմ խաղը) իմ վերջին խաղն էր ակումբի կազմում», – ասել է Սպերցյանը։

2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 42 խաղ է անցկացրել, դարձել 14 գոլի հեղինակ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ակումբի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *