
«Այս իշխանությունն ամբողջ օրը անամոթի պես, լկտիավարի, իրենց քաղաքական կողտոտ շահերի համար թիրախավորում է ընդդիմադիրներին»,- քարոզարշավից ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Ընկել ես քեռիներիդ, հոպարներիդ ես բերում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն է գալիս, Վենսն է գալիս, Մակրոնն է գալիս, գլխավոր պապան էլ Ալիևն է, որը Բաքվում նստած է ու աչքիս այնպես է լինելու, որ վերջում գլխավոր պապան էլ է գալու իր համար այստեղ քարոզարշավ անի»,- հավելեց Թաթոյանը։