Ինդոնեզիայում Մոնրոպո լեռը բարձրանալիս կայծակի հարվածից հինգ ալպինիստ է տուժել, նրանցից մեկը մահացել է, հայտնում է Antara գործակալությունը։
«Կայծակը հարվածել է հինգ ալպինիստների, նրանցից մեկը մահացել է Մոնրոպո լեռան գագաթին»,- ասված է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ ալպինիստներն այդ օրը փորձել են հասնել գագաթ, սակայն վերելքի ժամանակ եղանակը կտրուկ վատացել է։
Նշվում է նաև, որ որոնողափրկարարական գործողությանը մասնակցել է տարբեր ծառայությունների 22 աշխատակից։