Բանաստեղծ-երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով հանրությանը հայտնի է իր խոսքի վարպետությամբ, անձնական կյանքում, պարզվում է, բոլորովին այլ խնդրի է բախվում:
Ավետը, ով իր ընտանեկան կյանքը միշտ հեռու է պահում ավելորդ աչքերից, այս անգամ բացառիկ ու անկեղծ խոստովանություն է արել «O Sole Mio»հաղորդման ընթացքում:
Հաղորդավարը փակագծեր է բացել իր և կնոջ՝ Անիի հարաբերությունների, ընտանեկան կյանքի կուլիսների և այն հիմնական խնդրի մասին, որը հաճախ դառնում է իրենց տանը տեղի ունեցող վեճերի պատճառը: Զրույցի ուշագրավ մանրամասներին հետևել է Oragir.News-ը:
Ինչպես նշում է Ավետ Բարսեղյանը, իրենց ընտանիքում տարաձայնությունների հիմնական աղբյուրը տղամարդու և կնոջ հոգեբանական տարբերություններն ու էմոցիաներն արտահայտելու ձևերն են:
Կինը՝ Անին, ցանկանում է երկար զրույցներ ունենալ և կիսվել ապրումներով, մինչդեռ Ավետը նախընտրում է լռությունը. «Ինքը պահանջում է խոսել, իսկ ես չեմ սիրում։ Ինքը շատ ընկերուհիներ չունի, Անիի կյանքում սակավաթիվ են մարդիկ, ովքեր ընկերուհի են, ու ինքը էդ ամբողջ էմոցիան ուզում է… իսկ ինձ համար «կատաստրոֆա» է նստել ու խոսել»,— անկեղծորեն պատմել է բանաստեղծը:
Ճանաչելի իրավիճակ շատերի համար Ավետ Բարսեղյանի այս անկեղծ խոստովանությունը սոցիալական հարթակներում արդեն իսկ իսկական իրարանցում է առաջացրել և դարձել ակտիվ քննարկումների թեմա:
Օգտատերերի կարծիքները բաժանվել են. շատ կանայք մեկնաբանություններում պաշտպանում են Անիին՝ նշելով, որ կնոջ համար ամուսնու հետ խոսելն ու լսված լինելը չափազանց կարևոր է, իսկ տղամարդկանցից շատերն էլ իրենց հերթին համամիտ են Ավետի հետ՝ փաստելով, որ աշխատանքային ծանր օրվանից հետո երկարատև զրույցները երբեմն իսկական փորձություն են դառնում: