
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայ գյուղացու աճեցրած 100.000 ծաղիկներ փչանում են ջերմոցներում ամեն օր:
Փաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն, փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր:
Մեզ Փոփոխություն է պետք․․․
Գնացեք ընտրության»։