Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին տեղափոխող Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ստիպված է եղել օգտագործել այլ նավիգացիոն համակարգ անցյալ շաբաթ, քանի որ GPS ազդանշանն անհասանելի է եղել երեք ժամ տևած թռիչքի ընթացքում, գրում է BBC-ին:
Հիլին վերադառնում էր Էստոնիայից՝ բրիտանացի զինվորականներին այցելելուց հետո։
Պաշտպանության նախարարին տեղափոխող Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի GPS ազդանշանը խափանվել է Ռուսաստանի սահմանի մոտ:
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։
Ուղևորներին, այդ թվում՝ լուսանկարիչներին և լրագրողին, տեղեկացրել են, որ Dassault Falcon 900LX-ն անվտանգ է թռիչքի համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը նշել է. «Սա Ռուսաստանի կողմից անզգույշ միջամտություն է, բայց RAF-ը լավ պատրաստված է նման գործունեությանը հակազդելու համար»։