Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է ԱԳՆ-ն
Մայիսի 26-ին Բայրամովը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԱԽ նիստում՝ անդրադառնալով կառույցի կանոնադրության սկզբունքների պաշտպանությանն ու միջազգային համակարգի ամրապնդմանը։ Բայրամովը մի շարք հանդիպումներ կունենա նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ։