Կրեմլը հույս ունի, որ Հայաստանը այս կամ այն կերպ կմասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը այս կամ այն կերպ կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջիկա միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե չեմ սխալվում, [Հայաստանի] վարչապետ [Նիկոլ] Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել։ Բայց, միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ այսպես թե այնպես հայկական կողմը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ չափազանց կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *