Իրանը միջոցներ է ձեռնարկում ռազմական տեխնիկայի արդիականացման համար

Թեհրանը միջոցներ է ձեռնարկում իրանական զինտեխնիկայի արդիականացման համար և ամեն ինչ անում է անհրաժեշտ ռազմական ներուժը պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

«Ժամանակակից պահանջներին համապատասխան մեր տեխնիկայի արդիականացման գործընթացն անընդհատ շարունակվում է»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական «Al Alam» հեռուստաալիքը։ «Մեր ողջ [ռազմական] ներուժը պահպանվում է։ Մենք մտադիր ենք մինչև վերջ շարունակել թշնամիների դեմ պայքարը և պարտության մատնել նրանց»,- հավելել է Աբդոլլահին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *