
«Հայաստանի գյուղմթերքի արտահանման 80 տոկոսը կախված է ԵԱՏՄ շուկայից, բայց ունենք խնդիրներ նրա հետ, որոնք, սակայն լուծող չունենք․ գյուղնախարար չունենք, չունենք վարչապետ, որը կզբաղվի այդ պրոբլեմով, չունենք էկոնոմիկայի նախարար, որը զբաղվում է այդ հարցով, վարչապետը զբաղված է եսիմ ում տունը խլելով. օրը մեկի տունը խլում են»,- քարոզարշավի շրջանակներում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։