
«Ինչո՞ւ եք անընդհատ բզում: Ինչի՞ եք մեր գլխին փորձանք բերում: Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու»,-Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը, ասել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «ՀՀ իշխանությունը հետևողականորեն վատթարացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ: 2-3 ամիս է՝ ասում եմ՝ մի արեք, փորձանք եք բերելու ժողովրդի գլխին, գինը դուք չեք տալու, ժողովուրդն է տալու….Արդեն հետևանքները կան»,- հավելել է նա: