«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այդ հռետորաբանությունը չի տեղավորվում նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում։
Միրզոյանը հերթական անգամ անհեթեթ է անվանել այն հայտարարությունները, թե Հայաստանում պատրաստվում են 300 հազար ադրբեջանցի բնակեցնել։