«Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հուզիչ և յուրահատուկ կոչով է դիմել ակումբի երկրպագուներին թիմից հեռանալու ֆոնին: Իսպանացի մասնագետը հրաժեշտի խոսքով է հանդես եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչ՝ 38-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղից հետո, որում «քաղաքայինները» զիջել են 1:2 հաշվով:
«Վերջում ևս մեկ բան, նախքան դուք կգնաք տուն՝ գարեջուր կամ գինի վայելելու: Եթե առաջիկա տարիներին ինձ հանդիպեք փողոցում՝ լինի դա այստեղ, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, թե ցանկացած այլ վայրում, և եթե դուք «Սիթիի» երկրպագու եք, պարզապես մոտեցեք և գրկեք ինձ: Դա ինձ շատ պետք կգա»,- հուզմունքով նշել է Գվարդիոլան հետխաղյա ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ իսպանացի անվանի մասնագետն անգլիական ակումբը գլխավորեց ուղիղ 10 տարի՝ այդ ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճելով 20 տիտղոս և կերտելով նոր պատմություն ակումբի համար: