«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ

«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն  է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:

«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝

Ժամկետը՝ 733 օր

Տոկոսագումարի վճարումը՝ ամսական

Արժույթ

AMD

USD

EUR

RUB

Գումար

200 հզր-50 մլն

400 -100 հզր

400 -100 հզր

20 հզր-10 մլն

Տարեկան անվանական տոկոսադրույք

մինչև 8.25%

մինչև 3.25%,

մինչև 1.25%

մինչև 5%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

մինչև 8.57%

մինչև 3.30%

մինչև 1.26%

մինչև 5.12%

Ավանդը հնարավորություն է տալիս՝

  • կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ, 

  •  կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա  ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով: 

Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *