Անահիտ Մանասյանը ՀՀ–ում Կատարի դեսպանին է ներկայացրել ՄԻՊ–ի գործունեությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է  Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլաիտինին:

ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ոլորտին առնչվող ժամանակակից մարտահրավերները։ 

Դեսպան Ալ-Սուլաիտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունն ու արդյունավետ երկխոսության կարևորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *