Փաշինյանը հասկացել է՝ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում  հրահանգավորված և ընտրողաբար։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ  անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել  Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *