ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր ագրեսիայի դեպքում Իրանը կգործարկի պաշտպանական նոր, բարձր տեխնոլոգիական համակարգեր։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, փոխանցում է Մեհրը։
Նա հատուկ ընդգծել է, որ վերջին պարտադրված պատերազմի ժամանակ իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն իրեն շատ ավելի արդյունավետ է դրսևորել, քան նախկինում։
Գեներալի խոսքով՝ հակառակորդը բազմիցս հայտարարել է երկրի ռազմածովային, ռազմաօդային և հրթիռային ստորաբաժանումների ոչնչացման մասին, սակայն Իրանի հզոր զինված ուժերը մարտի դաշտում ամեն անգամ ապացուցել են, որ երկիրն ամբողջությամբ պահպանել է իր ներուժը։
«Մենք թշնամիների դեմ կպայքարենք մինչև վերջ՝ գործի դնելով մեր ողջ ուժը, և կպարտության կմատնենք նրանց»,- եզրափակել է գեներալ Աբդոլլահին։