Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլատրում է ԶՈՒ օգտագործումն արտասահմանում ձերբակալված անձանց պաշտպանելու համար

Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլատրում է ԶՈՒ օգտագործումն արտասահմանում ձերբակալված անձանց պաշտպանելու համար

Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլատրում է Զինված ուժերի օգտագործումը արտասահմանյան դատարանների որոշումներով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար։
     Նախագահի հրամանագրով բանակը կարող է տեղակայվել արտասահմանյան դատարանների որոշումների հիման վրա ձերբակալված, կալանավորված կամ քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին պաշտպանելու համար՝ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։
     Սա վերաբերում է նաև միջազգային մարմինների որոշումներին, որոնց իրավասությունը չի հիմնված Մոսկվան որպես կողմ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի համաձայն ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *