Մայրաքաղաքի օդում արգելվել են փոքր ավիացիայի թռիչքները

Այս տարվա հունիսի սկզբից Մոսկվայի օդային տարածքում կսահմանվի փոքր ավիացիայի թռիչքների ամբողջական արգելք։ Խոսքը վերաբերվում է մինչեւ 5100 մետր բարձրության ինքնաթիռների չվերթներին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Արգելանքը չեն տարածվում կանոնավոր եւ չարթերային չվերթների, սանավիացիայի, ինչպես նաեւ այն թռիչքների վրա, որոնք իրականացվում են պետպայմանագրերի շրջանակում կամ մոնիթորինգ իրականացնելու համար։ Արգելանքի ժամկետը չի նշվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *