Աշխարհահռչակ թենիսիստը նոր ռեկորդ է սահմանել

Սերբ աշխարհահռչակ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեկորդ է սահմանել՝ Մեծ Սաղավարտի մրցաշարում իր մասնակցության թվով։ Ֆրանսիայի Բաց Առաջնության առաջին փուլում նա հանդիպել է Ջովանի Մպետշի-Պերիկարի հետ։ Դրանով նա մեկնարկել է Մեծ Սաղավարտի 82-րդ մրցաշարը։ 81-անգամյա մասնակցության ցուցանիշով Ջոկովիչից հետո գալիս են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ֆելիսիանո Լոպեսը։

Հիշեցնենք, որ Ջոկովիչը 39 տարեկան է, Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային աղյուսակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *