Գյումրիում արտահերթ ընտրություններ կկազմակեպենք. Փաշինյան

Մենք գյումրեցիների հետ միասին պետք է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնենք և Գյումրիում հաստատենք ժողովրդական իշխանություն, որպեսզի քաղաքը բարգավաճի այնպես, ինչպես երկրի մյուս անկյունները։ Մայիսի 25-ին Գյումրի քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

«Շատերն ասում էին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կլինի «Գյումրի-2» սցենարը։ Ես մի քանի ամիս առաջ ասում էի, որ ոչ թե «Գյումրի-2» է լինելու, այլ լինելու է «Հեղափոխություն-2» և «Գյումրի-1»։ Ի՞նչ է նշանակում «Գյումրի-1»։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունը պետք է հասնի այն շենքին (Գյումրիի քաղաքապետարանի շենքին -խմբ.), որը մեր թիկունքում է»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *