Որքան է վաստակելու Ժոզե Մոուրինյոն «Ռեալում»

Ժոզե Մոուրինյոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ստանալու է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Sport.es։ Դա այնքան է, որքան վաստակում էր նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։ Համաձայն պարբերականի, առայժմ հայտնի չէ, թե ակումբը Մոուրինյոյի հետ ինչ ժամկետով է մտադիր պայմանագիր կնքել։

Միաժամանակ, հաղորդվում է, որ «Ռեալը» «Բենֆիկային» կվճարի 7 միլիոն եվրո՝ Մոուրինյոյի հետ պայմանագրի վաղաժամ խզման դիմաց։ Հիշեցնենք, որ Մոուրինյոն արդեն գլխավորել է «Ռեալը»՝ 2010-13 թթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *