18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են»

18-ամյա աշակերտ Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Մայիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն»,- Panorama.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։

Մայիսի 13-ին հայտնի է դարձել որ կյանքից հեռացել է 18-ամյա տաղանդավոր աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը։ Ալեքսանդրի հայրը՝ Արթուր Ղազարյանը որդու մահվան համար մաղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգին։

Նոր գրառմամբ նա հայտնում է, որ որդուն սպանել են. «Անձամբ իմ ձեռք բերված փաստերը և տարրական տրամաբանությունը ինձ հուշում են, որ տղայիս Ալեքսանդր Արթուրի Ղազարյանին ուղղակի սպանել են մայիսի 13-ի գիշերը։

Խնդրում եմ Ներքին գործերի նախարարին իր անմիջական վերահսկողության տակ վերցնի այս գործի քննությունը։

Անցել է 12 օր, ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել գործը քննող քննիչին, տրամադրել եմ անհրաժեշտ բոլոր սկբնանյութերը, սակայն մենք տեղյակ չենք ինչ գործողություններ են կատարվել կամ կատարվում, ինչ փորձաքնություններ են եղել, ինչ արդյունքներ են արձանագրվել։

Հատկապես, որ շրջակայքի բազմաթիվ կամերաների ձայնագրությունները գնալով օբյեկտիվորեն անհետանում են։

Առգրավված է երեխայի հեռախոսը, որը սակայն չի անջատվել ինտերնետից, որը կոպտագույն սխալ է։

Ես սա հենց այնպես չեմ թողնելու, լուրջ եմ ասում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *