Արման Թաթոյանը «Հանրային»-ի եթերում վարչական ռեսուրսի կիրառման ապացույց հրապարակեց (տեսանյութ)

Արման Թաթոյանը «Հանրային»-ի եթերում վարչական ռեսուրսի կիրառման ապացույց հրապարակեց

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել «Հանրային»-ի եթերում, թե ՔՊ-ն ինչպես է շարունակում ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրս կիրառել։ «Կրթության համակարգը հատկապես ներքաշել են ապօրինությունների մեջ: Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգում են մանկապարտեզի տնօրեններին վախեցնում ու ասում, որ գնան ու պարտադիր ներկա գտնվեն ՔՊ-ի գրասենյակի բացմանը: Ու ցուցակագրել են տվել` ով իշխանությանը չի աջակցում, անունները գրեն, բերեն, տան քաղաքապետարան:
     «Ունենք նաև փաստեր, որ որպես ընտրակաշառք` մարդկանց անվճար հող են նվիրում:
     Արդարությունը գալիս է, որ այլևս ընտրություններում վարչական ռեսուրս չկիրառվի»,- հավաստիացրել է Թաթոյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *