«Իրավունք». Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստացվող օպերատիվ տվյալներից, այլեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում սեփական մաշկի վրա է զգում, որ ընտրություններին չի կարողանալու հավաքել անհրաժեշտ ձայներ՝ ՔՊ-ական իշխանությունը վերարտադրելու համար: Ուստի՝ վերջինիս միակ հույսը մնում է անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի փոշիացված ձայները:

Ահա այս ամենը հաշվի առնելով` ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր, չի բացառվում, որ առաջիկա օրերին տհաճ անակնկալ մատուցեն Փաշինյան Նիկոլին՝ բացարկ հայտարարելով եւ պարզապես մասնակցությունից դուրս գալով: Եթե այս սցենարն աշխատեց, այլեւս ակնհայտ կդառնա նաեւ, թե ընտրություններին մասնակցող փոքր ուժերից ովքեր էին մտել այս ընտրապայքարի մեջ ազնիվ մղումներով, ովքեր էին Նիկոլ Փաշինյանի գրպանային «զապչաստի» դերում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *