
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի, երկկողմ հարաբերությունների և Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ «Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Լավրովն ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող ահաբեկչական հարձակումներին ի պատասխան ՌԴ ԶՈՒ-ն սկսում է համակարգված և հետևողական հարվածներ հասցնել Կիևում տեղակայված՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող օբյեկտներին և համապատասխան որոշումներ կայացնող կենտրոններին»։