Հեռացող խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել

Մայիսի 26-ին Երևանում իր աշխատանքն է սկսել խորհրդարանի հեռացող կազմի հերթական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր առմամբ 35 հարց է ընդգրկված։ Դրանցից 5-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին։ 

Դրանց թվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը և այլ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *