
Քանի դեռ ԱՄՆ իշխանությունները շարունակում են իրենց ռազմական արկածախնդրությունները Մերձավոր Արևելքում, Իրանի հետ համաձայնություն ձեռք չի բերվի, հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին:
«ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Պատրաստվեք 200 դոլար արժողությամբ նավթին (մեկ բարելի համար – խմբ․)»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։