Իսրայելի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Մաշղարա քաղաքի շրջանում շիական «Հեզբոլլահ» շարժման հենակետին, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 14 մարդ։ Այս տվյալները բերված են արտակարգ իրավիճակների շտաբի ամփոփագրում։
«Թշնամական ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել բուն քաղաքին և դրա շրջակայքին,- նշված է տեքստում։ – Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, զոհերի թիվը կարող է աճել»։
Լիբանանի հարավում իսրայելական ավիացիան առավոտվանից հարձակումներ է գործել Դեյր Զահրանի, Քաութարիա էլ Ռուզ, Քաֆրա, Մաջդալ Սիլմ և Սերիֆա բնակավայրերի վրա։ Այնտեղից զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։